Ստամբուլում սկսվել է ձայների վերահաշվարկը
Ստամբուլում սկսվել է ձայների վերահաշվարկն այն բանից հետ, երբ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը բողոքարկել է քվեարկության արդյունքները, որտեղ ընդդիմության թեկնածուն քիչ է մնացել հաղթի մունիցիպալ ընտրություններում, հաղորդում է AFP-ն:
Արդարություն եւ զարգացում կուսակցությունը մարտի 31-ին ամբողջ երկրում մունիցիպալ ընտրությունների արդյունքներով ստացել է ձայների մեծամասնությունը, սակայն կորցրել է Անկարան, Ստամբուլը եւ մի շարք խոշոր քաղաքներ, որտեղ քաղաքապետի պաշտոնը փոխանցվել է ընդդիմությանը:
Արդարություն եւ զարգացում կուսակցության ներկայացուցիչները նախօրեին բողոքարկել էին ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ նրանք Անկարայում եւ Ստամբուլում ընտրական քվեաթերթիկներում խախտումներ են հայտնաբերել:
«Ստամբուլում ընտրական հանձնաժողովի շրջանային բաժանմունքները երեկվա դիմումներից հետո որոշել են 8 շրջանների քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել», - լրագրողներին ասել է Գերագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գուվենը:
Նրա խոսքով, որոշ շրջանային բաժանմունքներ արդեն սկսել են վերստուգել քվեաթերթիկները, որոնք անվավեր են ճանաչվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը