Իտալիայում կովին անվտանգ վայր են տեղափոխել ուղղաթիռով (տեսանյութ)
Իտալիայի Սարդինիա կղզում փրկարարները դուրս են բերել ժայռերի կենտրոնում «ծուղակի» մեջ հայտնված կովին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, փրկարարական գործողությունները պատկերող տեսանյութը հրապարակվել է Youtube-ում: Նշվում է, որ կենդանին ծուղակում է հայտնվել կղզու լողափերից մեկում, սակայն հայտնի չէ, թե ինչպես է կովը հայտնվել այնտեղ:
Կենդանուն փրկելու համար մասնագետները ստիպված են եղել ուղղաթիռ գործարկել: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փրկարարները կովին կապել են պարաններով և ուղղաթիռով անվտանգ վայր տեղափոխել:
Կենդանու դեմքը ծածկել են, որպեսզի այն բարձրությունից չվախենա: Փրկարարական աշխատանքներից հետո վախեցած կենդանուն զննել են անասնաբույժները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը