Տիմոշենկո. «Նախագահը կեղծել է ընտրությունները»
Մարտի 31-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը գրաված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին մեղադրել է ընտրությունները կեղծելու մեջ:
Յուլիա Տիմոշենկոյի պնդմամբ, «Պետրո Պորոշենկոն չպետք է անցներ երկրորդ փուլ»:
Միաժամանակ Տիմոշենկոն ասել , որ մտադիր չէ դատարանում բողոքարկել առաջին փուլի արդյունքները:
«Նախագահը սեփականաշնորհել է դատական համակարգը, այն չի կայացնի արդար իրավական վճիռներ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ»,- ասել է Տիմոշենկոն:
Նա ասել է, թե քաղաքական պայքարը չի ավարտվում և դրա տրամաբանական շարունակությունը կլինեն խորհրդարանական ընտրությունները:
Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարի, սակայն քվեարկության ստույգ օրը դեռ որոշված չէ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը