Խաշոգջիի երեխաները նրա սպանության դիմաց Սաուդյան Արաբիայի իշխանություններից միլիոնավոր դոլարներ արժողությամբ անշարժ գույք և ամսական վճարումներ են ստացել
Սաուդյան Արաբիայի իշխանությունները սաուդցի սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի երեխաներին Ջիդդա քաղաքում՝ Կարմիր ծովի ափին թանկարժեք տներ են նվիրել, ինչպես նաև ամսական 10 հազար դոլարի չափով վճարումներ են փոխանցել նրանց հաշվին, գրում է The Washington Post-ը, որին թղթակցել է սաուդցի լրագրողը:
Պարբերականի տվյալներով՝ Խաշոգջիի երեխաներին փոխանցված տների արժեքը մինչև 4 մլն դոլար է կազմում: Սպանված լրագրողի 4 երեխաներից 3-ը մշտական բնակություն ունեն Միացյալ Նահանգներում, այդ իսկ պատճառով մտադիր են վաճառել անշարժ գույքը:
Հեղինակավոր պարբերականի մեկ այլ հոդվածում ասվում է, թե Խաշոգջիին սպանած անձինք՝ այսպես կոչված արագ արձագանքման խմբի անդամներից շատերը, պատրաստում են անցել ԱՄՆ պետքարտուղարության կողմից լիցենզավորված ամերիկյան ընկերությունում: Խոսքն Արիզոնա նահանգում տեղակայված Tier 1 Group ընկերության մասին է, որը մասնագիտանում է բջջային հեռախոսների դեմ հարձակումների ոլորտում: Մասնավորապես հաղորդվում է, որ լրագրողի սմարթֆոնը «կոտրելու» համար օգտագործվել են հենց այս ընկերության արտադրանքները:
Պարբերականը նշում է, որ այժմ ԱՄՆ հատուկ ծառայությունների և Սաուդյան Արաբիայի իշխանությունների միջև համագործակցությունը սառեցված է: Պատճառն այն է, որ ամերիկյան կողմը սպասում է Էր Ռիադի կողմից Խաշոգջիի սպանության վերաբերյալ հարցերի պատասխանին:
Հիշեցնենք, որ աշնանն ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը