Մենք պարտավոր ենք դուրս գալու կենաց-մահու կռվի. Մանվել Եղիազարյան (Տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հրավիրած հանրահավաքին ելույթով հանդես եկավ «Արաբո» ջոկատի հրամանատար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը։
Լեգենդար հրամանատարը հիշեց արցախյան պատերազմի տարիները և նորօրյա Հայաստանի իրավիճակը:
«Մենք ուզում էինք սարքել Հայաստան, իսկական հայատեղ, որ աշխարհի հայերով հավաքվեինք, ապրեինք, զգաինք մեզ անվտանգ, մենք դրա համար էինք պայքարում... այսօր մենք ի՞նչ ունենք: Դժբախտ ցնցոտիների մեջ հայրենիք: Ես ամաչում եմ, որ դա իմ հայրենիքն է, թող նա ինձ ների... Մենք ի՞նչ ենք արել մեր երեխայի համար: Մենք հանդուրժել ենք, որ ամեն փոքրոգի մարդ թաքնվել է պատերազմի ժամանակ, չի պայքարել հայրենիքի համար, որ մեզ թալանի, որ հայ աղջիկը տղամարդ չգտնի ամուսնանալու: Դա ենք արել ընդամենը: Ու դուք պարտավոր եք այսօրվա վիճակով փոխել միտքը: Մենք պարտավոր ենք դուրս գալու կենաց-մահու կռվի: Միթե՞ դուք կարծում եք ընտրությունները վերջն է: Ոչ, պայքարը պետք է շարունակվի...», - փոքր ինչ զայրացած ու շատ մտահոգ ասաց լեգենդար հրամանատարը:
Մանրամասները Zham.am-ի տեսանյութում:


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ