Նիդեռլանդներում կարգելեն դպրոցներում, հիվանդանոցներում և հասարակական տրանսպորտում կրել դեմքը ծածկող հագուստ՝ նիքաբ և բուրքա
Նիդեռլանդներում օգոստոսի 1-ից կարգելվի դեմքը ծածկող կանացի հագուստ, մասնավորապես՝ բուրքա և նիքաբ կրելը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Նիդեռլանդների կառավարությանը հղումով:
«Օգոստոսի 1-ից կարգելվի ուսումնական և բժշկական հաստատություններում, կառավարական շենքերում և հասարակական տրանսպորտում դեմքը փակող հագուստ կրելը»,- ասված է իշխանությունների մամուլի հաղորդման մեջ:
Ի սկզբանե, օրենքը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից, սակայն երկրի փոխվարչապետ, ներքին և թագավորական գործերի նախարար Կայս Օլլոնգրենը կրթական հաստատությունների խնդրանքով մեկ ամսով հետաձգել է ժամկետը:
Նիդեռլանդների Ազգային ժողովի ստորին պալատն օրենքի նախագծին հավանություն էր տվել դեռևս 2016թ.-ին, իսկ 2018թ.-ի հունիսին այն ընդունվել էր նաև Սենատի կողմից: Բացի բուրքայից ու նիքաբից՝ արգելքը կտարածվի նաև դեմքը ծածկող դիմակների և մոտոցիկլետային սաղավարտի վրա, իսկ օրենքը խախտողի նկատմամբ մինչև 410 եվրոյի տուգանք կսահմանվի:
Ավելի վաղ համայնքային պաշտոնյաները, մասնավորապես՝ Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հելսեմը բողոքել էր օրենքի դեմ՝ գերադասելով, որ ոստիկանական ռեսուրսներն ավելի կարևոր բաների վրա օգտագործվեն, ինչին ի պատասխան Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութքալեբը վստահեցրել էր, որ տվյալ օրենքի իրականացմանը հետևելը իրավապահ մարմինների առաջնահերթությունը չի լինի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը