Ամերիկացի աշակերտուհիները դատարանում պաշտպանել են տաբատ հագնելու իրավունքը
ԱՄՆ-ում աշակերտուհիները դպրոցի աշխատակազմի դեմ դատարան են դիմել՝ պահանջելով չեղարկել կանոնը, որի համաձայն աղջիկները դպրոց պետք է հաճախեն բացառապես կիսաշրջազգեստով:
Լելանդում Չարտեր Դեյ դպրոցում դրես-կոդը հակասահմանադրական է ճանաչվել: Հյուսիսային Կարոլինայի ուսումնական հաստատությունը հետեւում է ավանդական արժեքներին, սակայն միայն կիսաշրջազգեստներ հագնելու կանոնը շատ աղջիկների համար չափազանց խիստ է դարձել: Կանոնին չհետեւելու դեպքում նրանց պատիժ կամ դպրոցից հեռացում է սպառնում, գրում է Americaru-ն:
5, 10, 14 տարեկան երեք աղջիկների ծնողները Քաղաքացիական ազատությունների միության հետ միասին հայց են ներկայացրել: Արդյունքում դաշնային դատավորը բավարարել է նրանց պահանջը՝ միայն կիսաշրջազգեստներ հագնելու կանոնը հակասահմանադրական ճանաչելով: Թեեւ որոշումը նրանց համար չափազանց ուշ է եղել՝ աղջիկներին արդեն հեռացրել են դպրոցից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը