«Նախագահական մարինադ». Տուվայի ղեկավարը բացահայտել է՝ որն է Պուտինի պատրաստած «ընտիր» խորովածի գաղտնիքը
ՌԴ կազմում ներառված Տուվայի Հանրապետության ղեկավար Շոլբան Կարա-օօլը Կրասնոյարսկի տնտեսական համաժողովի կուլուարներում պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոհարարական հմտությունների մասին:
Ինչպես նշում է vesti.ru-ն, Կարա-օօլը մասնավորապես պատմել է, որ Պուտինն «ընտիր» խորոված է պատրաստում և որ դրա համի գաղտնիքը ճիշտ մարինադն է:
Պաշտոնյան մանրամասնել է, որ երբ Պուտինը հանգստանալու է գալիս սիբիրյան տայգա, սիրում է խորոված պատրաստել և նախընտրում է դրա մարինադն ինքնուրույն պատրաստել: Միևնույն ժամանակ Տուվայի ղեկավարը հրաժարվել է բացահայտել «նախագահական մարինադի» գաղտնի բաղադրությունը:
Կարա-օօլի պնդմամբ՝ մարինադի շնորհիվ խորովածն «ընտիր» է ստացվում:
Նա նաև խոսել է Պուտինի նախընտրած ըմպելիքների մասին: Խոսքը սուրճի և թեյի մասին է. դրանք ևս պատրաստվում են հատուկ բաղադրատոմսերով:
Նախագահի սիրած սուրճը պատրաստվում է այսպես՝ սուրճն ու շաքարավազը լցվում են սրճեփի մեջ ու խարույկի վրա կարամելացվում: Այնուհետև ավելացնում են ջուր, որի եռալուց հետո՝ նաև կաթ: Վերջում ըմպելիքը ևս մեկ անգամ եռացնում են:
Պաշտոնյայի խոսքով՝ Պուտինը մեծ հաճույքով համտեսում է նաև Տուվայի ազգային թեյը, որը պատրաստվում է Կարա-օօլի տատիկի բաղադրատոմսով: Այն ներառում է աղ, աղբյուրի ջուր, կանաչ թեյ, կաթ, ցանկության դեպքում՝ հալած յուղ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը