ՆԱՏՕ-ի ռազմանավերը մուտք են գործել Փոթի նավահանգիստ
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ ռազմածովային խմբավորման չորս ռազմանավեր այսօր մուտք են գործել վրացական Փոթի նավահանգիստ: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները` տեղեկացնելով, որ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի կազմում գործող նավերը ներկայացնում են Թուրքիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Բուլղարիան:
ՆԱՏՕ-ի ռազմանավերը Վրաստանի ափամերձ պաշտպանության ուժերի «Դիոսկուրիա» և «Օչամչիրա» նավերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
«Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության պատճառով ՆԱՏՕ-ն որոշել է ընդլայնել իր ներկայությունը Սև ծովում: Մեր նպատակն է խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ Սևծովյան տարածաշրջանում», - նշել է ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խմբավորման հրամանատար Բուդևայն Բութսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը