Գերմանիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով մահացել է ռուսական S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլևան
Ռուսական S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլևան և նրա հայրը մահացել են Գերմանիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ընկերության մամուլի ծառայությանը հղումով:
«2019 թվականի մարտի 31-ին Մայնի Ֆրանկֆուրտի Էգելսբախի օդանավակայանում Epic-LT մասնավոր օդանավի վայրէջքի ժամանակ 55 տարեկանում մահացել է Նատալյա Ֆիլևան»,-ընդգծել են ընկերությունից:
Ինչպես գործակալությանը հայտնել է աղբյուրը, Ֆիլևան ու նրա հայրը մեկնել էին Գերմանիա՝ բուժման նպատակով: Մահացել է նաև օդաչուն:
Անցյալ տարի Նատալյա Ֆիլևան ընդգրկվել է հեղինակավոր Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուս գործարարների վարկանշային աղյուսակում: Նրա կարողությունը գնահատվել է 600 մլն դոլար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը