Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում դիտորդներ են սպանվել
Թուրքիայում կիրակի անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ կրակոցներ են հնչել ընտրատեղամասերից մեկում: Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, մարտի 31-ին Մալաթիա քաղաքում բախումներ են տեղի ունեցել երկու խմբի միջև:
Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանել է ատրճանակն ու կրակել իր հակառակորդների ուղղությամբ: Կրակողը ձերբակալվել է:
«Բարեկեցություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը սոցցանցում հայտնել է, որ մահացած անձինք դիտորդներ էին` իր կուսակցությունից: Նրանք փորձել են խոչընդոտել բաց քվեարկությանը և դրա համար սպանվել են:
Հայտնի է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 57 մլն մարդ: Ընտրությունների անվտանգ ընթացքն ապահովում է 553 000 ոստիկան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը