«Ակնկալում եմ իմ հաղթանակը». Պորոշենկոն քվեարկել է նախագահական ընտրություններում
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն քվեարկել է մարտի 31-ին մեկնարկած նախագահական ընտրություններում, որոնց մասնակցում է ռեկորդային քանակով՝ 39 թեկնածու:
«Այսօր ես, ինչպես իմ ամբողջ ընտանիքն ու ուկրաինացիների մեծամասնությունը, քվեարկել եմ հանուն Ուկրաինայի»,-ասել է Պորոշենկոն՝ ընդգծելով, որ ընտրությունները լավ են կազմակերպված:
Մինչդեռ gazeta.ru-ն հավելում է, որ գործող նախագահն ինքն իրեն հաջողություն է մաղթել:
Երբ լրագրողները հետաքրքրվել են՝ ինչ սպասումներ ունի ղեկավարն ընտրություններից, նա պատասխանել է.«Ակնկալում եմ Ուկրաինայի և իմ հաղթանակը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընտրություններում քվեարկել էր նախագահական ընտրապայքարի առաջատար համարվող շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին:
Մարտի 31-ին Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Երկրով մեկ բացվել են քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը, որոնք գործելու են մինչ երեկոյան ժամը 20:00-ն:
Ընտրություններին մասնակցում են ռեկորդային քանակով թեկնածուներ՝ 39 մարդ, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ըստ վերջին տվյալների՝ թեկնածուների շարքում առաջատարը շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին է, որի վարկանիշն ընտրություններից մեկ շաբաթ առաջ գերազանցում էր 30%-ը: Մինչդեռ Պորոշենկոյին պատրաստ է իր քվեն տալ ուկրաինացիների մոտ 17%-ը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչ Յուլյա Տիմոշենկոյին, ապա նրան պատրաստ է աջակցել քաղաքացիների 12,5%-ը:
Սոցիոլոգների կանխատեսմամբ՝ երկրի ղեկավարն ընտրվելու է ընտրությունների 2-րդ փուլի արդյունքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտարարի մինչ ապրիլի 10-ը, սակայն նախնական արդյունքները կարող են հայտնի լինել արդեն ապրիլի 1-ի առավոտյան: Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը