Իրանի ԱԳՆ. Ռուսաստանը կարող է օգտագործել մեր բազաները՝ ահաբեկչության դեմ պայքարում
Ռուսական զորքի տեղակայումը Իրանի տարածքում կարող է հավանության արժանանալ՝ «կախված կոնկրետ դեպքից»։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջաֆադ Զարիֆը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել Իրանի ռազմաբազաները՝ Սիրիայի ահաբեկիչների դեմ պայքարելու համար։
«Ռուսաստանը Իրանում չունի ռազմաբազաներ, բայց մեր համագործակցությունը սերտ եւ արդյունավետ է։ Եվ ամեն առանձին դեպքում մենք թույլ ենք տալիս օգտագործել մեր օբյեկտները ահաբեկչության դեմ պայքարի համար»,– ընդգծել է Զարիֆը։
Մոսկվան եւ Թեհրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցներն են եւ առանցքային դեր են խաղում երկրում հակամարտությունը լուծելու համար։
Ռուսական ինքնաթիռները առաջին անգամ Իրանի բազաները օգտագործել են 2016 թվականին, ինչը օտար պետության կողմից ռազմական օբյեկտների օգտագործման առաջին դեպքն էր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։
Հաշվի առնելով, որ այն ժամանակ Իրանի որոշ օրենսդիրներ տվյալ քայլը որակեցին որպես սահմանադրությանը հակասող, տվյալ ուղղությամբ համագործակցությունը կասեցվեց։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Իրան է ժամանել Մոսկվայի պատվիրակությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է իր գործընկեր՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։ Նրանք քննարկելու են տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես Սիրիայի իրավիճակը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը