Վրաստանի վարչապետն առանց վիզայի խորհրդանշանական ճանապարհորդության է մեկնել Եվրոպա
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի քաղաքացու սովորական կենսաչափական անձնագրով ճանապարհորդության է մեկնել Եվրոպա, հաղորդում է Գրուզիա օնլայնը:
Աթենք եւ Բրյուսել խորհրդանշական այցով վարչապետն ընդգծել է Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի կարգի ուժի մեջ մտնելը: Վարչապետի հետ միասին ճանապարհորդության են մեկնել ուսանողներ, գիտնականներ, լրագրողներ եւ կառավարության անդամներ:
«Սա Վրաստանի քաղաքացու սովորական անձնագիր է, որով ես այսօր մեկնում եմ Եվրոպա»,-Թբիլիսիի օդանավակայանում ասել է վարչապետը: Նա լրագրողներին ցույց է տվել առանց վիզայի, սովորական, ոչ դիվանագիտական անձնագիրը:
«Այսօր պատմական օր է. մեկնարկել է Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզային ռեժիմի տեղաշարժվելու կարգը: Սա մեծ ձեռքբերում է եւ լավ հնարավորություն Վրաստանի քաղաքացիների համար՝ Եվրամիությանն ավելի լավ ճանաչելու համար: Ցանկանում եմ շնորհավորել ձեզ մեծ, պատմական սկզբի հետ կապված»,- ասել է Կվարիկաշվիլին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը