Ուժի մեջ է մտել Վրաստանի և ԵՄ-ի միջև անայցագրային ռեժիմը
Վրաստանի և Եվրոպական միության երկրների միջև անայցագրային ռեժիմն այսօրվանից ուժի մեջ է մտել, հայտնում է ria.ru-ն:
Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրերով առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ։ Աղբյուրը մանրամասնում է, որ միակ եվրոպական երկրները, որոնց պարագայում անայցագրային ռեժիմը չի գործի, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան են:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել են, որ անայցագրային ռեժիմից կարող են օգտվել նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի այն բնակիչները, որոնք ունեն վրացական կենսաչափական անձնագրեր:
Վրաստանի արտգործնախարարությունը երեկ նշել է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելու կարևորությունը և ներկայացրել Եվրամիության անդամ դառնալու վեց կետից բաղկացած գործողությունների ծրագիր՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հաջող իրականացում, Եվրամիության մասնագիտացված գործակալություններին առավելագույն ինտեգրում, Եվրամիության ծրագրերին Վրաստանի մասնակցության արդյունավետության մեծացում, Եվրամիության կառույցների հետ բանակցությունների փուլից համագործակցության փուլի անցում, պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկխոսության խորացում, Եվրամիության ներքին շուկային ֆիզիկական ինտեգրում, ինչը ենթադրում է տրանսպորտային, էներգետիկ, հաղորդակցային ինտեգրում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները