Ռիչարդ Հոգլանդը ԵԱՀԿ Մինսկի խմբի անհասցե հայտարարությունների մասին
Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում։ Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, պատասխանելով այն դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները հասցեական չեն։
«Բայց քանի որ մենք միջազգային միջնորդներ են, մենք պետք է որոշակի դիստանցիա պահենք, որպեսզի չվիրավորենք կողմերից որեւէ մեկին։ Եթե դա տեղի ունենա, քննարկումների ու միջնորդության հնարավորությունը կփակվի։ Մենք իրավունք չունենք փակել դռները, պետք է դրանք միշտ բաց պահենք։ Մենք միշտ կասենք, թե որ խնդիրներն ունեն ուշադրության կարիք, բայց մենք պետք է մի քիչ ուշադիր լինենք, երբ ելույթ ենք ունենում հասարակության առջեւ, նույնիսկ եթե փակ դռների հետեւում մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում»,- ամփոփեց ամերիկացի դիվանագետը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































