Թուրքիայում կրկին լրագրողներ են ձերբակալվել
Թուրքիայում ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով կրկին լրագրողներ են ձերբակալվել:
Թուրքական «İlerihaber.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ «DİHABER» լրատվականի թղթակիցներ Հայրի Դեմիրն ու Էմրահ Էրդողանը բերման են ենթարկվել: Նրանց կալանավորելու պահանջ է ներկայացվել:
Դատախազությունում անցկացված հարցաքննության ժամանակ լրագրողներին հարցեր են ուղղվել մասնավորապես Ռոժավայից հրապարակած լուրերի և սոցիալական հրապարակումների վերաբերյալ:
Լրագրողներ Դեմիրն ու Էրդողանը իրենց ցուցմունքում նշել են, որ Սիրիայում իրենց գործունեությունը, ներառյալ՝ սոցցանցերում թեմայի վերաբերյալ կատարված հրապարակումները, բացառապես լրագրողական բնույթ են կրել:
Հարցաքննությունից հետո լրագրողները դատախազությունից տեղափոխվել են դատարան՝ կալանավորման պահանջով:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը