Financial Times․ Սահմանին տեղի ունեցած սպանությունից հետո թուրք- ռուսական հարաբերությունները նորից սրվել են
«Թուրքիան կանչել է Ռուսաստանի հավատարմատարին այն բանից հետո, երբ թուրք զինվորը սպանվել է դիպուկահարի կրակից ՝ Սիրիայի այն մասից, որը քրդական աշխարհազորի վերահսկողության տակ է գտնվում,- հայտնում է The Financial–ի թղթակից Մեխուլ Սրիվաստավան։ Ռուսական զորքերը այդ սահմանամերձ մասում ակտիվ էին, նրանք այնտեղ իրենց խոսքով « մոնիտորինգային գրասենյակ» են բացել, ինչը սակայն ռուսական հեռուստաընկերություններով ցուցադրված կադրերում ավելի շատ ռազմական տեղակայման տպավորություն էր թողնում»։
«Անկարան մտահոգություն է հայտնել հրաձգության ու քուրդ զինյալների հետ ռուս զինվորների լուսանկարների կապակցությամբ, ասել է Հուսեյն Մյուֆթյուօղլուն, Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը ։Քրդական աշխարհազորը, որը հայտնի է որպես YPG, Անկարայում ահաբեկչական խմբավորում է համարվում ու հենց այն է եղել Սիրիայում Թուրքիայի անցած տարվա ռազմական միջամտության հիմնական թիրախը», ասվում է հոդվածում։
«Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները խզվել էին այն բանից հետո , երբ 2015-ի նոյեմբերին թուրքական «Էֆ 16»-ը խոցել էր ռուսական կործանիչը, հիշեցնում է հեղինակը,- Սակայն կապերը բարելավվել էին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել էր, որ զղջում է ռուսական օդանավի խոցման համար»։ Լրագրողը հայտնում է նաեւ , որ Թուրքիան ու Ռուսաստանը համագործակցել են թուրքամետ զինյալներին Հալեպից տարհանելու ու Ղազախստանում խաղաղ բանակցությունների շրջանակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով