Ռամոսի արձագանքը Զիդանի վերադարձին
Զինեդին Զիդանը կրկին վերադառնում է Մադրիդի «Ռեալ» եւ կրկին գլխավոր մարզչի կարգավիճակով: Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառ։
Թիմի ավագ Սերխո Ռամոսը Զիդանի վերադարձին արձագանքել է իրեն հատուկ ոճով թվիթերյան իր էջում գրելով. «Տարօրինակ է, որ նրանք լավատեղյակ են, թե ինչ է որոշելու Ֆլորենտինոն, անգամ պաշտոնական նշանակումից 25 րոպե առաջ: Զիդանը առանձնահատուկ է: Իսկ այս տեսանյութը եկավ մտքիս»:
Ռամոսը գրառմանը կից տեղադրել է մի տեսանյութ, որտեղ Մոուրինիոն հարվածում է գնդակին եւ գլխիկոր հեռանում մարզադաշտից: Սրանով Ռամոսը պատասխանում է այն լուրերին, որոնք համառորեն պնդում էին, թե գլխավոր մարզիչ է նշանակվելու Մոուրինիոն եւ իր վերաբերմունքը հայտնում նրա նկատմամբ:
Ի դեպ, Ռամոսի գրառումը սրտիկել է Իկեր Կասիլիասը:
Top-News.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում