Էրդողանը հայտնել է, որ հանրաքվեից հետո կվերանայի ԵՄ-ի հետ համաձայնագրերը
Թուրքիան կշարունակի ԵՄ-ի հետ տնտեսական գործընկերությունը, բայց կվերանայի բոլոր քաղաքական ու վարչական կապերը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Turk –ին տված հարցազրույցում։ Անկարան մտադիր է ապրիլյան հանրաքվեից հետո վերանայել այդ թվում Բրյուսելի հետ կնքված՝ փախստականների մասին համաձայնագիրը։
Էրդողանի խոսքով ԵՄ-ի հետ հարաբերությունները հիմնովին վերանայվելու են, հանրավքեից անմիջապես հետո։ Նա նորից եվրոպական երկրներին հանդիմանել է թուրք քաղաքական գործիչների քարոզչությունը այդ երկրներում արգելելու համար, այն դեպքում երբ հանրաքվեի ընդդիմախոսներին ելույթների հարթակներ այնտեղ տրամադրվել են։ Իսկ Գերմանիային նա մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ ու նշել, որ մտադիր չէ այցելել Գերմանիա հանրաքվեից հետո։
Նախօրեին՝ մարտի 22-ին Էրդողանը եվրոպացիների անվտանգությունը կապակցել էր Անկարայի նկատմամբ եվրոպական երկրների գործողությունների հետ։ «Եթե այսպես շարունակվի, ոչ մի եվրոպացի չի կարողանա անվտանգ ու հանգիստ քայլել աշխարհի որեւէ երկրի փողոցներում»,- ասել էր Էրդողանը։ Ընդ որում նա Եվրոպային կոչ էր արել հարգել «ժողովրդավարությունը, ազատությունն ու մարդու իրավունքները»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով