«Ռեալում» համոզված են, որ Մոուրինյուն կվերադառնա
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է կրկին գլխավորել Մադրիդի «Ռեալը»:
The Telegraph-ը գրում է, որ «Ռեալում» 100% վստահ են, որ 56-ամյա մասնագետը, որի վերջին աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, համաձայնելու է վերադառնալ Մադրիդ: Աղբյուրի տեղեկություններով՝ անձամբ Մոուրինյուն ևս ցանկանում վերադառնալ նախկին ակումբ:
Վերջերս beIN Sports-ին տված հարցազրույցում պորտուգալացի մասնագետը խոսոտվանել էր, որ դեմ չի լինի կարիերայի շարունակության նման տարբերակին և հպարտություն է զգում, որ իր անունը կրկին կապում են «Ռեալի» հետ:
Կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, նախքան ընթացիկ մրցաշրջանի ավարտը համաձայնության կգան:
Հիշեցնենք, որ Մոուրինյուն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:
Վերջին շաբաթվա ընթացքում «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի Գավաթի խաղարկությունից և Չեմպիոնների լիգայից՝ զիջելով «Բարսելոնային» և «Այաքսին»: Պրիմերայի ընթացիկ խաղարկության 26-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 12 միավորով:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առան...
Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում