Նախկին ԿԳՆ շենքը եղել է հուշարձանների ցանկում, ոչ ոք իրավունք չուներ այն հանել. ճարտարապետ
Խորենացի 13 հասցեում գտնվող նախկին Լուսավորության նախարարության շենքը, իհարկե, մեծ արժեք էր ներկայացնում եւ չէր կարելի այն քանդել։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։
Ճարտարապետը համոզված է՝ պետք էր նախ հանրային կարծիքի հետ ծանոթանալ, ապա նոր քանդել շենքը։ «Ես՝ որպես ճարտարապետ եւ մեր Ճարտարապետների միությունը մի կողմի վրա է, ես այդ նախագծի եւ շենքի քանդման մասին տեղեկացել եմ սոցցանցերից»,–վրդովմունքով նշեց նա։
Հրաչյա Պողոսյանն ընդգծեց՝ շենքը շատ լավ արտացոլում էր իր կառուցման ժամանակաշրջանը։
Նա, սակայն, նկատեց, որ չնայած բոլորը կենտրոնացած են միայն ԿԳՆ նախկին շենքի վրա, սակայն կառուցապատման նախագծում ընդգրկված է նաեւ նախկին «Սեւան» հյուրանոցի տարածքը, որը եւս շատ կարեւոր հուշարձան էր. ««Սեւան» հյուրանոցի տարածքը գնել էր լոնդոնաբնակ Վաչե Մանուկյանը, որը նշել էր, որ կգնի տարածքը, եթե շենքը քանդի, իսկ իշխանություններն էլ մեծ ուրախությամբ քանդեցին, չնայած այն շատ կարեւոր հուշարձան էր։ Հիմա նույն Վաչե Մանուկյանը գնել է նաեւ ԿԳՆ շենքի տարածքը եւ ասել է՝ ինձ համար մի նախագիծ պատրաստեք եւ կառուցեք՝ առանց քննարկման, առանց հանրության կարծիքը հարցնելու, ճարտարապետական հանրության կարծիքն իմանալու, քաղաքաշինական խորհուրդն էլ ցրվել է»։
Վաստակավոր նկարիչ, Երեւանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ զարմանում է, որ Հանրային խորհուրդը, որը պետք է բարձրաձայներ հանրության կարծիքը, լռում է։ Նա անհեթեթ է համարում պնդումները, թե շենքը հուշարձանների ցանկում ներառված չէ. «Այն եղել է հուշարձանների ցանկում, հանել են, մինչդեռ ոչ ոք իրավունք չուներ այն հանելու այդ ցանկից»։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը տարածել է կառուցապատողի կողմից ներկայացված էսքիզի երկու տարբերակ, որոնցում պատմական շենքի ճակատը հայտնվելու է ապակու հետեւում: Քանդվող շենքի տարածքում որեւէ համարակալված քար դժվար է գտնել, իսկ շենք վերականգնելը ենթադրում է, որ քարերը պետք է համարակալվեն: Երեւանի քաղաքապետարանից պարզաբանել են, որ ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը, իսկ շենքի ճակատային հատվածը տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետեւանքով խարխլվել է:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութ...