Բարձրագույն խումբ. «Արցախը» և «Բանանցն» առաջնությունը վերսկսեցին ոչ-ոքիով
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից հետո մրցաշրջանի աշնանային հատվածի հետնապահ «Արցախը» «Փյունիկ» մարզադաշտում հյուրընկալեց առաջատարներից «Բանանցին» և ոչ-ոքի խաղաց: Թիմերը մեկական գոլ խփեցին:
Հանդիպման հաշիվը բացվեց 19-րդ րոպեին, երբ «Արցախին» առաջ մղեց Դմիտրի Կլիմակովը: «Բանանցը» պատասխան գոլը խփեց նախքան ընդմիջման գնալը. 35-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ալեքսանդար Գլիշիչը:
Այս հանդիպումից հետո «Արցախն» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» 30 միավորով երկրորդ տեղում է:
Բարձրագույն խումբ, 20-րդ տուր
«Արցախ»-«Բանանց»՝ 1:1
Գոլերը՝ Կլիմակով 19՛ - Գլիշիչ 35՛


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում