Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Մշակույթ

Սուրբ Վարդանանց տոնը նշվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Վարդանանց տոնն այս տարի նշեց փետրվարի 28-ին: Այս առիթով Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ս. Պատարագին ներկա էին թեմերում եւ Մայր Աթոռի կառույցներում սպասավորող եկեղեցականներ, բարերար հայորդիներ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաներ եւ բազմաթիվ ուխտավորներ:


Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց տոնի խորհրդին եւ Ավարայրի ազդեցությանը հետագա հայոց պատմության վրա:

«Հայ ժողովրդի պատմության ոսկետառ էջերից մեկը կերտած հերոսներին ենք անդրադառնում այսօր, սիրելի հավատացյալներ, եւ հիշատակում Վարդանանց սուրբերին:

Մեր պատմությունը, ցավալիորեն, լի է օրինակներով, երբ մեծ ու զորեղ տերությունները, գայթակղվելով բիբլիական մեր երկրով, բազմիցս փորձել են գրավել այն եւ վերջ դնել հային ու նրա աստվածատուր ինքնությանը: Ինքնություն, որ սկիզբ է առել դեռեւս ազգերի ձեւավորման ակունքներից, զորացել հային հատուկ քաջարի ոգով, հարուստ մշակույթով ու լեզվով, եւ հետո էլ՝ Հայ Եկեղեցու ուսուցանած աստվածային ճշմարտությամբ: Դարեր ի վեր հայ ժողովուրդն իր սերունդներին կաթի հետ սնուցել է նաեւ հայրենիքի, Մայր Եկեղեցու եւ ազգային արժեքների հանդեպ սիրով, եւ սովորեցրել. հայապահպանությունը յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտականությունն է:

Վստահ եմ, հենց այս մշտամնա արժեքների մասին էին մտածում Տղմուտի ափին հավաքված Վարդանանց քաջարի հերոսները, երբ «իմացեալ մահն» աչքերի առաջ նայում էին գետի մյուս ափին գտնվող թվով իրենց գերազանցող բանակին, սակայն անմահության ձգտող հայի անկոտրում ու հերոսական ոգին՝ սնուցված Քրիստոսի աստվածային զորությամբ, ապրելու կամքով եւ արդարության ձայնը հնչեցնելու վճռականությամբ, անդրդվելի էր՝ մինչեւ վերջին շունչն ի սեր հայրենիքի պայքարելու եւ այդ հայրենիքում իր հավատքն ազատ դավանելու հավաքական որոշման մեջ», - նշեց Մուշեղ եպիսկոպոսը` հավելելով, որ Ավարայրի ճակատամարտն առաջինն էր քրիստոնեության պատմության մեջ, երբ մի ժողովուրդ իր քրիստոնյա հավատքի ու համոզմունքների, իր հայրենիքի եւ ազատության համար ողջակիզվում էր կամավոր զոհաբերությամբ:

«Լույսի եւ խավարի պայքարն էր Ավարայրը: Հավերժության եւ ակնթարթի պայքարն էր Տղմուտի ափին։ Խավարն ու ակնթարթը չկարողացան կասեցնել լույսն ու հավերժությունը։ Եվ լույսը հորդեց, հավերժությունը հաղթանակեց եւ իր մեջ ընդգրկեց ժամանակն ամբողջ։

Ոտքի ելան քաջազուն հայորդիք ու փափկասուն տիկնայք անկոտրում կամքով պաշտպանելու իրենց հավատը, լեզուն, մշակույթը՝ ազգի ինքնության առհավատչյան: Տեր կանգնեցին հայոց նորաստեղծ բառ ու բանին, ծաղկում ապրող մեր ինքնությունն ու դիմագիծը պատմության մեջ կերտող քրիստոնեական մեր նոր մշակույթին:

Մայր Եկեղեցին Ավարայրի դաշտում միայնակ չէր թողել իր անձնվեր զավակներին եւ նրանց կողքին էր՝ ի դեմս կաթողիկոսի եւ ողջ հոգեւորականաց, ովքեր ոչ միայն խոսքով էին քաջալերում, այլեւ ամրապնդում էին հոգեւոր սպառազինությամբ: Ճակատամարտին նախորդող գիշերը մկրտել էին բոլոր չմկրտվածներին, Տիրոջ Սուրբ Արյան ու Մարմնի ճաշակմամբ, Սուրբ Հոգու պարգեւած առատաբուխ շնորհներով զորացնելով հայրենանվեր քաջերին եւ ամրացնելով նրանց հավատի մեջ», - ասաց Սրբազանը` հաստատելով, որ հոգեւորականը գիտե՛ր ոչ միայն աղոթքով զորացնել, խոսքով խանդավառել հայ շինականին ու հայ ծնողին, գութանից սուր ու վահան կռելու եւ զավակին հպարտությամբ ռազմի դաշտ ճանապարհելու, այլեւ գիտեր սեփական անձնազոհ օրինակով առաջամարտիկը լինել խաչն ու սուրը ձեռքին:

Պատարագիչն ընդգծեց նաեւ, որ Ավարայրում հայը մեկընդմիշտ ապացուցեց, թե խաղաղ աշխատելու, ստեղծագործելու ու աղոթելու կողքին գիտի նաեւ կռվել, դիմադրել ու անհանդուրժողական ոգի ցույց տալ բոլոր նրանց, ովքեր փորձել են կամ կփորձեն հայոց փոքրիկ, սակայն, ազատասեր հայրենիքը ստրկացնել։ Ըստ նրա, Ավարայրը տեւեց մեկ օր միայն, սակայն մինչ օրս հպարտությամբ է հիշատակվում սերունդների կողմից՝ ռազմական դեպքից վերափոխվելով պատմական մեծ դասի` փաստելով, որ Ճշմարիտ Աստծով ամրապնդված մարդու ոգին անկոտրում է եւ, թեկուզ մարմինն էլ սպանվի, անմահ հոգին, միեւնույն է, հաղթանակում է:

Մուշեղ եպիսկոպոսը նշեց, որ Ավարայրի քաջալերող սխրանքը այսօր եւս շարունակում է ապրել մեր սրտերում եւ ամեն տեղ՝ աշխատանքում, գիտության, արվեստի, տնտեսության, յուրաքանչյուր մի բնագավառում, ապրում է նաեւ սփյուռքում, ուր հայը գրեթե ամեն օր մղում է իր Ավարայրը հանուն հավատքի եւ հայության, որ չկորցնի իր ազգային դիմագիծը, որ հայ մնա եւ ապրի։ Սրբազանը հաստատեց, որ այս նոր ավարայրների դեմ հաստատուն կամքով կանգնած է Հայոց Եկեղեցին եւ անխոնջ կատարում է հայապահպան իր առաքելությունը:

Հայրենի երկրի առջեւ ծառացած արտաքին մարտահրավերներից ելնելով` նա կարեւորեց, որ ազգային ու հոգեւոր արժեքները փոխանցվեն սերնդե-սերունդ, որպեսզի մեր հերոս նախնիների նման հայորդյաց սրտերը ջերմեռանդ սիրով բաբախեն թե՛ հայրենիքի եւ թե՛ Հայոց Եկեղեցու համար:

Սրբազանը միաբանակից եղբայրների եւ հավատացյալների անունից շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության օրվա կապակցությամբ` նշելով, որ հայոց եկեղեցիներում այսօր կատարվող Հայրապետական մաղթանքի ընթացքում ամենքը պիտի ծնրադիր աղոթեն բարերար եւ բազումողորմ Աստծուն` կոչման մեջ հաստատուն ու անսասան պահելու Հայոց Հայրապետին` շարունակելու հեզությամբ եւ ուղղափառ հավատով հովվելու իր հոգեւոր խնամքին հանձնված հայոց ածուին:

Տոնի առիթով Սրբազան հայրն իր շնորհավորանքներն ուղղեց նաեւ Վարդանանց սրբերի անունները կրող հայորդիներին` մաղթելով, որ Տիրոջ ողորմությամբ բոլորը Վարդանանց ոգու շնորհընկալը լինեն:

Սուրբ Վարդանանց պայծառ հիշատակի առջեւ խոնարհումով եւ բարեխոսության հայցմամբ Մուշեղ Սրբազանը խաղաղություն եւ անդորրություն մաղթեց երկրին հայոց եւ համայն աշխարհին:

Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք` Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատության համար: