Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկին խոստացել է Պորոշենկոյին բանտ նստեցնել
Ուկրաինայի նախագահական մրցապայքարը գլխավորող շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին վրդովվել է այն բանից, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է համարել ապօրինի հարստացման համար պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելը:
«Ներկայիս կառավարությունը ցանկանում է իր հետ վերցնել ժողովրդից ու պատերազմող բանակից խլածը»,- ասվում է «Զելենսկիի թիմ»-ի ֆեյսբուքյան էջում:
Զելենսկին հերթական անգամ մեկնաբանել է երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ «Թեկնածուները շատ են, սակայն նախագահը մեկն է» նախընտրական կարգախոսը:
«Թեկնածուները շատ են, սակայն նրանցից մեկը, անկասկած, ճաղերի ետևում կհայտնվի»,- հայտարարել է Զելենսկին:
Զելենսկին գլխավորում է նախագահի թեկնածուների վարկանշային աղյուսակը: Նրան հետևում են գործող նախագահ Պորոշենկոն և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն:
Ուկրաինայի նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Երկրի ղեկավարի պաշտոնին 44 թեկնածու է հավակնում:


















































Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն է
Եվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համար
Ինչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցով
Գերմանիան Ուկրաինային մոտ 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի