Էրդողանը Թուրքիայում բանտարկված լրագրողներին գող, ահաբեկիչ ու մանկապիղծ է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում բանտարկված լրագրողներին անվանել է գող, ահաբեկիչ ու մանկապիղծ:
Ինչպես հայտնում է թուրքական «Էվրենսել» պարբերականը` Էրդողանը հայտարարել է, որ այդ անձինք որևէ կապ չունեն լրագրության հետ:
«Ասացի` մի հատ բերեք ցուցակը (Նկատի ունի ազատազրկված լրագրողների - tert.am): 149 հոգանոց անվանացանկ բերեցին, նայում եմ անուններին, բոլորը գող, ահաբեկիչ, մանկապիղծ են: Սրանք ի՞նչ գործ ունեն լրագրության հետ», - ասել է Էրդողանը:
Ավելի վաղ նա, հերքելով իր երկրում մամուլի ազատության խնդիրների մասին պնդումները, հավաստիացրել է, թե Թուրքիայում մամուլի ազատությունն ավելի բարձր մակարդակի է, քան Արևմուտքի մի շարք երկրներում:
Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, կոչ է արել Թուրքիային դադարեցնել երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում Նախարարների խորհրդին տրված լիազորությունների միջոցով ընդդիմադիր մամուլի վրա ճնշումներ գործադրելն ու բազմաթիվ լրատվամիջոցների աշխատանքը դադարեցելու մասին որոշումներ հրապարակելը:


















































Էրդողանը Իտալիայի վարչապետին ծխելը թողնելու կոչ է արել
Թուրքիան կշարունակի նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը. Էրդողան
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի․ Էրդողան
Էրդողանը հայտնել է՝ մոտ ժամանակներս Ուկրաինայում պատերազմը կավարտվի, թե ոչ
Պաղեստինի ճանաչումը պատմական և չափազանց կարևոր որոշում է․ Էրդողան
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով