Հայտնի է Գյումրիի դպրոցներից մեկում 14 տարեկան երեխայի դանակահարության պատճառը
Գյումրիի դպրոցներից մեկի բակում անցած տարվա հոկտեմբերին անչափահասի դանակահարության գործով նախաքննությունն ավարտվել է:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալադդինը Գյումրիի բնակիչ Դավիթին ծաղրելու հարցի շուրջ վերջինիս առաջարկով նրա հետ պարզաբանումներ կատարելու նպատակով ընկերների հետ 2016թ. հոկտեմբերի 16-ին թիվ 19 ռուսական դպրոցի հետնամասում հանդիպել է Դավիթին և նրա ընկերներին: Նրանց միջեւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչի ընթացքում Տիգրանը մետաղյա խողովակով 2 անգամ հարվածել է Ալադդինին, իսկ նա Տիգրանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 1 անգամ հարվածել է կրծքավանդակի հետին մասին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ալադդինին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասում անչափահաս երեխա է դանակահարվել: Նախնական տեղեկություններով՝ վիճաբանություն էր եղել 14 տարեկան երեխաների միջեւ, վեճն ավարտվել էր դանակահարությամբ:


















































Դանակահարությամբ ավարտված ծեծկռտուքի մանրամասները
Վանաձորում երկու տղամարդու են դանակահարել. Տուժածների վիճակը ծանր է
Արյունոտ միջադեպ Արարատում. թեկնածուի զարմիկը դանակահարված հիվանդանոց է տեղափոխել
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ