Աշխարհի լավագույն պաշտպանը Սերխիո Ռամոսն է. Կյելինի
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին հայտարարել է, որ այժմ աշխարհի լավագույնը պաշտպանը Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն է:
«Ես ինձ չեմ համարում աշխարհի լավագույն պաշտպանը: Այժմ աշխարհի լավագույն պաշտպանի կոչմանն արժանի է Սերխիո Ռամոսը: Բացի այդ, այս մրցաշրջանում նա սկսել է կանոնավոր իրացնել 11-մետրանոց տուգանայինները:
Ռամոսը գրեթե չի սխալվում: Իհարկե, երբեմն լինում են ինչ-որ սխալներ, բայց առանց դրանց էլ հնարավոր չէ: Ռամոսը «Ռեալի» առաջատարն է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Սերխիոն այն ֆուտբոլիստներից է, որոնք հանդիպումների ժամանակ ազդում են երկու թիմերի խաղի վրա»,- Կյելինիի խոսքը մեջբերել է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի վարկածով 2017-18թթ. մրցաշրջանի լավագույն պաշտպան:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում