Լուկաշենկոյի հայտարարած «ռադիոակտիվ նյութերով Հայաստանից ինքնաթիռը» բելառուսական ընկերության է պատկանել
Ինքնաթիռի միջադեպի հետ կապված, որտեղ բելառուսցի սահմանապահները իբր թե ռադիոկատիվ սարքավորում են գտել, որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ բարձրագոչ մեղադրանքը հնչեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` նախօրեին տեղի ունեցած խորհրդակցութան ժամանակ: Նրա խոսքով` նշված սարքավորումը հայտնաբերվել է Հայաստանից ժամանած օդանավում: Սակայն այն մասին, որ ինքնաթիռը պատկանել է բելառւսական ընկերության, Բելառուսի նախագահը «մոռացել է» հիշատակել: Փաստացի, Բելառուսի նախագահն առաջին անգամը չէ, որ իրեն թույլ է տալիս հասարակայնորեն լռել ու աղավաղել փաստերը:
Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը հայտնել են ՀՀ էներգետիկայի նախարարությունում` դեռեւս 2016-ի հոկտեմբերի 3-ին խորվաթական «Ֆրիդ» ընկերությունը Հայաստան է մատակարել վերահսկիչ սարքավորումը, որը առաքել է բելառուսական «JSC Aircompany Grodno» ընկերությունը` պարտավորվելով նույն կերպ սարքավորումը հետ առաքել: 2017-ի մարտի 15-ին բելառուսական ընկերությունը Երեւան-Գոմել չվերթի իրականացման հայցադիմում է ներկայացնել: Կից փաստաթղթերում տեղեկություն է տրվել բեռի բնույթի մասին, որի մասին տեղեկացվել են բելառուսական ավիացիոն իշխանությունները, որից հետո չվերթի իրականացման իրավունք է ստացվել: Նախարարությունում ընդգծել են, որ սարքավորման տեղափոխման գործընթացն իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ պայմանագրի` ըստ բոլոր միջազգային կարգավորող կանոններին համապատասխան փաստաթղթերի ու պայմանագրերի հիման վրա:
Սակայն նախօրեին երեկոյան ՀՀ պետեկամուտների կոմիտեն իր պարտքն է համարել հերքել Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը: «Կապված նշված հայտարարության հետ` վստահեցնում ենք, որ օդանավակայանում ուղեբեռն ու ուղեւորները անհրաժեշտ ստուգում են անցնում, եւ մաքսային լիազորությունների շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում ոչ մի խախտում չի արձանագրվել: Հետեւաբար, այն մասին, որ օրինախախտման փաստը չի նկատվել, խոսք անգամ լինել չի կարող», - հայտարարել են կոմիտեի մամուլի ծառայությունում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)