Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել Էբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը

Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Սպորտ

Եվրոպայի չեմպիոնը կարող է առանց օլիմպիական ուղեգրի մնալ անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով

Ես ներկայացնում եմ Հայաստանը, բայց հայկական անձնագրի հետ կապված խնդիրներն այդպես էլ չեն լուծվում, ինչի պատճառով դժվարություններ եմ ունենում միջազգային մրցաշարերի մեկնելիս:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:

Հայաստանի առաջատար ձյուդոիստը փետրարի 9-10-ը Փարիզում կայացած վարկանիշային մրցաշարում չնայած մեդալ չէր նվաճել, բայց հավաքել է վարկանիշային միավորներ եւ IJF-ի դասակարգման աղյուսակում ամրապնդվել 14-րդ տեղում:

Ֆերդինանդ Կարապետյանն ունի Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր ապահովելու լավ շանսեր: Նախաօլիմպիական տարում մարզիկը պետք է մասնակցի հնարավորինս շատ մրցաշարերի, որպեսզի պահպանի իր դիրքը լավագույնների շարքում:

Հայաստանի ներկայացուցիչը չի անհանգստանում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հարցում. մարզիկի խնդիրն այլ է՝ ունենալ հայկական անձնագիր, որը թույլ կտա առանց որեւէ խնդրի մասնակցել միջազգային մրցաշարերի:

Փարիզից հայ ձյուդոիստները Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ մեկնել են Գերմանիայի Համբուրգ քաղաք, որտեղ մասնակցում են 10-օրյա հավաքի: Գերմանիայում նրանք կմասնակցեն Դյուսելդորֆում փետրվարի 22-ին մեկնարկող վարկանիշային մրցաշարին, իսկ փետրվարի 25-ին կվերադառնան Երեւան

Ֆերդինանդ, Փարիզի մրցաշարում պարտություն կրեցիր 3 հաղթանակներից հետո: Ի՞նչը խանգարեց:

Չգիտեմ՝ այդպես ստացվեց: Փարիզի «Գրան պրին» շատ կարեւոր մրցաշար էր՝ հավասարազոր աշխարհի առաջնությանը: Մրցաշարը վարկանիշային էր, եւ աշխարհի ուժեագույն ձյուդոիստներն էին պայքարի դուրս եկել: Անցկացրեցի 5 գոտեմարտ: Պայքարը սկսեցի 1/32 եզրափակիչից, որտեղ մաքուր հաղթանակ տարա ադրբեջանցի Ռուֆատ Մամադովի նկատմամբ: Հաջորդաբար կրկին մաքուր հաղթանակներով անցկացրի 1/16 եւ 1/8 եզրափակիչները, որտեղ հանդիպեցի ճապոնացի Արատա Տացուկավային եւ ղազախ Ալիբեկ Սերիկին:

Քառորդ եզրափակչում մրցակիցս 2018 թվականի Փարիզի «Գրան պրիի» հաղթող, Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Գյակովն էր: Մինչեւ վերջ հավասար պայքար գնաց եւ ավելացված ժամանակում պարտվեցի: Ինձ շատ լավ էի զգում, ամեն ինչ լավ էր գնում, բայց, վերջում ինչ-որ բան բաց թողեցի եւ պարտվեցի:

Հնարավորություն ունեի նաեւ մասնակցել բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտի, որում պարտվեցի Լոնդոն-2012 օլիմպիական խաղերի չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Լաշա Շավդաթուաշվիլիին: Նրան պարտվեցի վերջին 30 վայրկանում: Գոտեմարտի սկզբից առավելությունն իմն էր, նա երկու նկատողություն ուներ եւ նկատողություններով առավելություն ունեի, բայց վերջնամասում վրացուն հաջողվեց հաղթանակ կորզել:

Վաստակեցի ավելի քան 250 վարկանիշային միավոր: Նախ նշեմ, որ բավական երկար ժամանակ դուրս չէի եկել տատամի՝ գրեթե 7 ամիս: Երեւի դա էր պատճառը, որ պարտվեցի: Սակայն, երբ վիճակահանությունից հետո իմացա, որ մեկնարկային գոտեմարտիս մրցակիցը ադրբեջանցի է, իմ առջեւ նպատակ դրեցի, որ պետք է անպայման հաղթեմ՝ հատկապես բաց թողածս աշխարհի առաջնությունից հետո: Պարտվեցի նաեւ վատառողջ լինելու պատճառով: Մինչեւ օրս չեմ կազդուրվել, իսկ առջեւում եւս մեկ կարեւոր վարկանիշային մրցաշար ունեմ Գերմանիայում:

Իսկ ո՞րն էր այդքան երկար ընդմիջման պատճառը:

Պատճառն անձնագրիս հետ կապված խնդիրներն են, որոնք այդպես էլ չեն լուծվում: Ես շուրջ 7 ամիս մրցաշարերի, հավաքների չեմ մասնակցել, քանի որ հայկական անձնագրով չէի կարողանում ստանալ վիզա: Հենց այդ պատճառով էլ ունեցա այսպիսի անկում, այս մրցաշարում էլ պարտվեցի:

Խնդիրը հետեւյալն է՝ հայկական անձնագիր ունենալու դեպքում պետք է ծառայես բանակում: Իսկ ես արդեն Ռուսաստանում ծառայել եմ եւ չեմ ցանկանում եւս երկու տարի կորցնել սպորտում: Երբ ինձ հրավիրեցին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, ես սիրով համաձայնեցի, ինձ ասացին, որ բոլոր հարցերը կլուծվեն, ես քաղաքացիություն կստանամ, ծառայության հարցրերը եւս կլուծվի, որեւէ խնդիր չի առաջանա եւ ես պետք է զբաղվեմ միայն մարզումներով: Բայց, իրականում, ես ավելի մեծ խնդրի առաջ հայտնվեցի: Այդ խոստումները մնացին օդում: Նախնական երեք տարով տարկետում տվեցին եւ այդպես ես կարողանում էի գնալ մրցաշարերի: Հիմա տարկետման ժամկետն անցել է, եւ ես իմ անձնագրով չեմ կարողանում երկրից դուրս գալ: Ու այդպես ես բաց եմ թողել շատ մրցաշարեր:

Այս խնդրով դիմել եմ տարբեր ատյանների, սպորտի նախարարություն՝ անձամբ նախարարներին, խնդրել, որ հարցին լուծում տան, չէ որ ես ներկայացնում եմ Հայաստանը: Նույնիսկ ցանկանում էի դիմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց դեռ թույլ չեն տալիս, ասում են՝ նոր օրենքներ պետք է փոխվեն եւ ես դեռ պետք է համբերեմ: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ նախաօլիմպիական տարին սկսվել է, եւ ես պետք է մասնակցեմ մրցաշարերի ու հավաքների, պահպանեմ իմ դիրքը: Ինձ արդեն ամիսներ շարունակ ասում են՝ կանենք, կտանք քեզ անձնագիր ու ոչինչ էլ չեն անում: Ես էլ արդեն ինքս չեմ հասկանում՝ կունենամ հայկական անձնագիր, թե՝ ոչ, կկարողանամ մրցաշարերի մեկնել հայկական անձնագրով, թե՝ ոչ: Որքան հասկանում եմ, Հայաստանում ամեն ինչ միայն խոստումների շրջանակում է մնում եւ գործնականում ոչինչ չի արվում:

Այդ դեպքում՝ ինչպե՞ս ես մեկնել Փարիզի մրցաշարին:

Ռուսական անձնագրովս: Մրցումներից մի քանի օր առաջ մեկնեցի Մոսկվա, վիզա ստացա եւ վերադարձա, որպեսզի թիմով մեկնեք: Այլընտրանք չկար, ստիպված այդպես պետք է անեի, որպեսզի մասնակցեի այս երկու վարկանիշային մրցաշարերին: Իսկ այնտեղ ներկայանում եմ որպես Հայաստանի հավաքականի անդամ, կշեռքի ժամանակ էլ հայկական ժամկետնանց անձնագիրս եմ ներկայացնում: Չգիտեմ՝ այս խնդիրները երբ են ավարտվելու կամ կավարտվն, թե՝ ոչ: Եթե անկեղծ՝ ինձ համար արդեն կարեւոր չէ թե ինչ կանեն կամ անելու են, թե՝ ոչ իմ փաստաթղթերը: Ես ինչ տեղափոխվել եմ Հայաստանի հավաքական, ծագել են մի շարք խնդիրներ, որոնցից ոչ մեկն էլ չի լուծվել: Առայժմ ռուսական անձնագրումս ունեմ վրա վեց ամսվա վիզա եւ կմասնակցեմ հավաքների ու մրցաշարերի: Իսկ թե ինչ է լոինելու հետո՝ չգիտեմ: