Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվել Էբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում Երկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը

Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Սպորտ

Ի՞նչ է «սպառնում» հայ ֆուտբոլիստներին. Մելենդեսը պատմել է Խուանմիին ու Սուսոյին պատժելու մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը լրագրողների հանդիպման ժամանակ հետաքրքիր պատմություն է պատմել Իսպանիայի պատանեկան հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուանմիի և «Միլանի» ներկայիս խաղացող Սուսոյի մասին:

Մելենդեսն ընգծել է, որ հայկական ֆուտբոլ են ներմուծել վարքագծի մոդել.

«Իսպանիայում ֆուտբոլիստները ճաշարանում հաց ուտելուց հետո պետք է իրենց ամանը վերցնեն ու տանեն, սա կրթական համակարգ է: Երբ թիմը նստած է և տեսնում է, որ մտնում է մարզիչը կամ ֆեդերացիայի ղեկավարությունը, պետք է կանգնի:

Հիմա մենք Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստներին տվել ենք վարվելակերպի 10 նորմեր, թե ինչպես պետք է իրենց պահեն, շփվեն լրագրողների հետ և այլն: Որոշ ժամանակ առաջ Հայաստանում իմ թարգմանիչը և օգնականները շրջեցին սենյակներով ու դուրս գրեցին, թե ինչ է սխալ: Որոշ ֆուտբոլիստների ասացինք, որ իրենց խաղակոշիկները սխալ տեղերում են: Այսպես է կառուցվում թիմը:

Պետք է նշեմ նաև, որ Իսպանիայում հավաքների ժամանակ ակումբակիցները միմյանց հետ միևնույն սենյակում չեն ապրում: Օրինակ, նույն սենյակում իրար հետ ապրում են «Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, քանի որ շատ կարևոր է, որ նրանք ընկերներ լինեն:

Մի անգամ Իսպանիայի Մ17 տարեկանների հավաքականից երկու ֆուտբոլիստ, որոնք այդ ժամանակ 16 տարեկան էին, միջանցքում զրուցում էին, բայց նրանք այդ ժամանակ պետք է լինեին իրենց սենյակներում: Այդ երկու ֆուտբոլիստները լավագույններից էին, ես էի թիմի մարզիչն ու պետք է խաղայինք Եվրոպայի առաջնության եզրափակչում: Ներողություն խնդրեցին, բայց ես նրանց թույլ չտվեցի որ մասնակցեն եզրափակչին` ֆեդերացիայի ու նաև անձամբ իմ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Կարևոր է, որ ֆուտբոլիստները հարգեն այն գերբը, որի համար խաղում են:
Գնացինք Լիխտենշտեյն ու մասնակցեցինք եզրափակչին, սակայն պարտվեցինք Անգլիային: Եթե նրանք լինեին, կհաղթեինք: Մեկը Խուանմին էր, որը հիմա հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում», իսկ մյուսը՝ Սուսոն, «Միլանից»: Ամիսներ անց, տարածաշրջանի առաջնության ժամանակ նրանք հյուրանոցում տեսան ինձ, մոտեցան և ասացին՝ Դուք մեզ զրկեցիք արծաթե մեդալից: Ես էլ ասացի՝ ոչ, այդ դուք ձեզ զրկեցիք այդ մեդալներից: Ամեն դեպքում, նրանք ասացին, որ իրենց ստիպել եմ ավելի լավ մարդ դառնալ ու մտածել: Գրկախառնվեցինք: Այդ ժեստի համար նրանց թույլ տվեցի հաջորդ շաբաթ մասնակցել Մ19 տարեկանների առաջնությանը: 6 ամիս անց հաղթեցինք Ռումինիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում:

 

Մեկ այլ օրինակ: Ինիեստան Աշխարհի առաջնության եզրափակչում հաղթական գոլ խփելուց հետո բարձրացրեց մարզաշապիկը, որի վրա գրված էր. «Այս գոլը նվիրվում է Դանի Խարկեին»: Նա կարող էր այդ գոլը նվիրել կնոջը, դստերը, ծնողներին, բայց ոչ`նա այդ գոլը նվիրեց իր մահացած թիմակցին, որի հետ հանդես էր գալիս 15 տարեկանների հավաքականից: Մեկը «Բարսելոնայից» էր, մյուսը՝ «Էսպանյոլից». թշնամի թիմերից: Նրանք նույն սենյակում էին իրար հետ ապրում: Ինիեստային հարցրել եմ, թե ինչու նա նման բան արեց: Ասաց, որովհետև իմ թիմակիցն էր, իմ ընկերը: Սա այն վարքագիծն է, որը պետք է ունենա ֆուտբոլիստը»,- իր խոսքում նշել է Խինես Մելենդեսը:

tert.am