Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է փակել սոցցանցերի հասանելիությունը
Ադրբեջանի Միլի մեջլիսի Առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ Մուսա Գուլիեւն առաջարկում է արգելել սոցցանցերի հասանելիությունը: Պատգամավորն այս յուրօրինակ գաղափարը հայտնել է լրատվամիջոցներին:
Նրա խոսքով՝ նման քայլը կարող է վերացնել գաղափարական սադրանքների եւ ահաբեկչության հավանականությունը եւ տեղեկատվական անվտանգություն ապահովել:
Պատգամավորը կարծում է, որ Հայաստանի հետ պատերազմական դրության մեջ գտնվող Ադրբեջանը սոցցանցերն արգելելու իրավունք ունի: «Դրա փոխարեն մենք կարող ենք սեփական սոցցանցը ստեղծել եւ ապահովել, որ Ադրբեջանի բնակչությունը օգտվի դրանից: Ով ցանկանում է մեզ հետ կապ հաստատել, թող մտնի մեր սոցցանց: Կարելի է նաեւ Youtube-ի եւ այլ սոցցանցերի հետ բանակցություններ անցկացնել, որպեսզի նրանք Ադրբեջանում բազաներ ստեղծեն: Այդ ժամանակ մենք արդեն կիմանանք, թե ով է կանգնած Ադրբեջանի դեմ իրականացվող գաղափարական եւ բարոյական ահաբեկչության հետեւում: Դրանից հետո կարելի է սահմանափակել դրանց գործունեությունը: Հավանաբար այդ հարցերով կարող է զբաղվել Տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, Պետական ավտանգության ծառայությունը», - ասել է պատգամավորը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...