Գուաիդոն չի բացառել Վենեսուելայում իրավիճակին ԱՄՆ-ի ռազմական միջամտության հնարավորությունը
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ չի բացառում երկրում իրավիճակին ամերիկյան ռազմական միջամտությոան հնարավորությւոնը, գրում է rt.com-ը:
Ընդդիմադիր առաջնորդի խոսքով՝ ինքն ամեն ինչ անելու է մարդկային կյանքեր փրկելու համար, և չի բացառում օտարերկրյա, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների միջամտության հնարավորությունը, որը «շատ վիճելի թեմա» է:
ԱՄՆ-ն և շուրջ 40 այլ երկրներ արդեն ճանաչել են 35-ամյա Գուաիդոյին՝ որպես Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գուաիդոն երկրում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար ԱՄՆ-ից օգնություն էր խնդրել, որը, սակայն, մնում է Կոլումբիայում, քանի որ Վենեսուելայի զինուժն արգելափակել է Միացյալ Նահանգներից հումանիտար օգնության մուտքը երկիր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...