«Ռուսաստանը մի շարք առումներով շատ կարևոր գործընկեր է Թուրքիայի համար». թուրք նախարար
Ռուսաստանի Դաշնությունը կարևոր գործընկեր է Թուրքիայի համար: Այդ մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
«Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է Թուրքիայի համար՝ մի շարք առումներով: Քաղաքական ու ռազմավարական տեսանկյունից՝ հատկապես Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակի նախաձեռնությամբ Աստանայի բանակցային գործընթացի մեկնարկից հետո Ռուսաստանը Սիրիայում կատարել է քաղաքական քայլեր, որոնք մեծապես կանխել են խաղաղ բնակչության շրջանում մահերը»,- ասել է Ալբայրաքը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 23-ին Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցային նոր գործընթաց, որի ժամանակ Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության պատվիրակություններն առաջին անգամ նստել են բանակցային սեղանի շուրջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...