Թրամփը 20 մլն դոլար է պահանջել Մոսկվայում կառուցվող երկնաքերին իր անունը տալու թույլտվության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2006 թվականին 20 մլն դոլար է պահանջել ուկրաինացի գործարարից երկնաքերին, որն այն ժամանակ նախատեսվում էր կառուցել Մոսկվայում, Trump Tower անունը տալու թույլտվության համար: Այդ մասին հայտարարել է ինքը` գործարար Պավել Ֆուկսը` Bloomberg-ին տված հարցազրույցում, հաղորդում է ТАСС-ը:
Ֆուկսը նշել է, որ 2006-ին Մոսկվայում հանդիպել է Թրամփի դստեր` Իվանկայի, և որդու` Դոնալդի հետ` քննարկելու երկնաքերի կառուցման ծրագիրը, որն, ի վերջո, այդպես էլ չի իրականացվել:
Գործարարը շեշտել է, որ 2005 թվականին ինքն այդ հարցը մի քանի անգամ քննարկել է նաև Թրամփի հետ` Նյու Յորքում և Ֆլորիդայում:
Ֆուկսի խոսքով` ինքը Թրամփին առաջարկել է վճարել 10 մլն դոլար, որպեսզի թույլ տա երկնաքերն անվանել Trump Tower: Թրամփը, սակայն, պահանջել է 20 մլն դոլար` նշելով, որ դա մեծ գումար չէ:
«Ես ասացի` ոչ, դա մեծ գումար է… Եվ այդպես էլ մենք համաձայնության չեկանք»,- պատմել է գործարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...