Բաթումում անկարգությունների հետ կապված եւս ութ մարդ է ձերբակալվել
Բաթումում մարտի 12-ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների գործով եւս ութ մարդ է ձերբակալվել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Նրանց ձերբակալել են զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանների կամ պետական օբյեկտների վրա հարձակվելու կասկածանքով։ Եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի՝ ձերբակալվածներին սպառնում է 7-11 տարվա ազատազրկում։ Պաշտոնական մեղադրանք նրանց դեռ չի առաջադրվել։ Հիմա նրանք գտնվում են քննչական մեկուսարանում։
Նախօրեին Բաթումի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց կես տարվա բանտարկությունն է ընտրել անկարգությունների գործով վեց կալանավորվածների համար։ Եւս մեկ ձերբակալվածի ազատ կարձակեն 3 հազար լարի գրավի դիմաց։ Նրանց բոլորին նույնպես մինչեւ 11 տարի ազատազրկում է սպառնում։
Բաթումի անկարգությունների գործով ընդհանուր մոտ 100 մարդ է ձերբակալվել։ Նրանց մեծ մասը տուգանվել է, կամ բանավոր դիտողություն ստացել։
Հիշեցնենք, որ Բաթումում մարտի 11-ի երեկոյան սկսված անկարգությունները շարունակվել էին մինչեւ հաջորդ առավոտ։ Ինքնաբուխ հանրահավաքի մոտ 1000 մասնակիցներ պահանջում էին ազատ արձակել վեց քաղաքացիների, որոնց ձեբակալել էր ոստիկանությունը։ Չնայած իշխանությունները խոստացել էին կատարել այդ պահանջը, ցուցարարները քարեր են նետել այն շենքի վրա, որտեղ հատուկ ջոկատայիններն էին գտնվում ու ոստիկանական ու մասնավոր մեքենաների վրա։
Այրվել էր 7 մեքենա, այդ թվում երկու մասնավոր, քանդվել էր ճանապարհային ենթակառուցվածքը։ Հասցված վնասը գնահատվել էր 60 հազար դոլար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով