Թրամփը հրապարակել է Մերկելի ձեռքը սեղմելու լուսանկարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հետ իրար ձեռք սեղմելու լուսանկարը՝ վերջինիս պաշտոնական այցի ժամանակ Սպիտակ տուն։

«Ինձ համար պատիվ է ողջունել այսօր կանցլեր Մերկելին Սպիտակ տանը։ Մեր երկու ժողովուրդները շատ ընդհանուր բաներ ունեն, եւ մեր միությունը ուժի խորհրդանիշն է ամբողջ աշխարհի համար»,– ասվում է հրապարակված նկարի հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է CNN-ը, Թրամփը չի սեղմել Մերկելի ձեռքը Օվալաձեւ կաբինետում, չնայած լրագրողների եւ լուսանկարիչների խնդրանքին։
Երկու երկրների ղեկավարների ձեռք սեղմումը Օվալաձեւ կաբինետում ավանդույթ է։ Պարզ չէ, թե դա ամերիկյան նախագահի չուզենալու արդյունքն է եղել, թե պարզապես չի լսել լրագրողների խնդրանքները։
Այնուամենայնիվ, Թրամփը եւ Մերկելը իրար ձեռք սեղմել են, երբ կանցլերը ժամանել է Սպիտակ տուն, ինչպես նաեւ մամուլի ասուլիսից հետո։

















































