Էրդողանը՝ ԵՄ–ի քաղաքացի թուրքերին կոչ է արել բազմանալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայում բնակվող թուրքերին կոչ է արել հինգական երեխա ունենալ։ Նշվում է, որ դա երկու երեխայով ավելի է, քան ճիշտ է համարվում հենց Թուրքիայում։
Նախագահի խոսքերով՝ թուրքերը «Եվրոպայի ապագան են» եւ դրա համար պետք է ընդլայնեն իրենց ներկայությունը եվրոպական մայցամաքում։
«Ես կոչ եմ անում իմ քաղաքացիներին, իմ եղբայրներին եւ քույրերին Եվրոպայում, ունեցեք ոչ թե երեք, այլ հինգական երեխա»,– ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Եվրոպան այժմ իրենց հայրենիքն է, եւ նրանք պետք է զարգանան այնտեղ։ «Նոր բիզնես նախագծեր բացեք, տեղավորեք ձեր երեխաներին լավագույն դպրոցներում, արեք այնպես, որ ձեր ընտանիքը ապրի լավագույն թաղամասերում, վարեք ամենալավ մեքենաները, ապրեք ամենագեղեցիկ տներում»,– ասել է նա։
Թուրք նախագահը պարզաբանել է, որ այս ամենը պետք է, քանի որ թուրքերը «Եվրոպայի ապագան են»։ «Սա կլինի լավագույն պատասխանը այն վուլգարությանը, հակամարտությանը եւ անարդարությանը, որ նրանք իրականացրել են մեր նկատմամբ»,– նշել է Էրդողանը։
Էրդողանը դիվանագիտական հակամարտության մեջ էր մտել եվրոպական երկրների, այդ թվում Գերմանիայի եւ Նիդերլանդների հետ, այն բանից հետո, երբ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի շրջանակներում չեղարկվել էին Թուրքիայի մի քանի քաղաքական ակցիաներ։
Թուրքիայի նախագահը այդ պատճառով եվրոպական իշխանություններին մեղադրել էր «նացիստ», «ֆաշիստ» լինելու մեջ, նաեւ նշել էր, որ նրանք օգտագործում են «նացիստական մեթոդներ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով