Ստամբուլի օդանավակայանում կայծակը միանգամից երկու ինքնաթիռի է շանթել
Ստամբուլում շարունակվում են հորդառատ անձրեւները։
Կայծակը շանթահարել է միանգամից երկու ինքնաթիռի, որոնք վայրէջքի են պատրաստվել ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում,– հաղորդում է «Dogan» գործակալությունը։
Այս հազվադեպ պատահող երեւույթը տեղի է ունեցել հորդառատ անձրեւի պայմաններում, որը դեռեւս չի դադարում Ստամբուլում։
Գործակալության տվյալներով, սկզբում կայծակը հարվածել է մարդատար ինքնաթիռի իրանին, որը վայրէջքի էր պատրաստվում այդ ծանր պայմաններում։
Օդանավակայանի դիսպետչերները այդ մասին հաղորդել են երկրորդ ինքնաթիռի անձնակազմին, որը դեռ օդում էր։ Վերջինիս օդաչուները որոշում են կայացրել երկրորդ պտույտն անել, բայց դա չի փրկել նրանց կայծակի հարվածի տակ ընկնելուց։
Տուժածների եւ ինքնաթիռների վնասվածքների մասին դեռեւս հաղորդագրություն չկա։ Հայտնի է միայն, որ երկու ինքնաթիռն էլ վերջ ի վերջո բարեհաջող վայրէջք են կատարել Ստամբուլի օդանավակայանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով