Ադրբեջանի նախագահը սեփական բանակի կյանքին տեղեկանում է լուսանկարներից
Առնվազն տարօրինակ եւ իքնամերկացնող հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեւանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Պարզվել է, որ նա սեփական բանակի կյանքին տեղեկանում է լուսանկարներից։
Ինչպես հայտնում է http://haqqin.az–ը, Բաքվից ոչ հեռու գտնվող ռազմական ճամբարի բացմանը Ալիեւը պատմել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի նշանակումից առաջ ադրբեջանական բանակում տիրող իրավիճակի մասին։ Ալեւը այն «չափազանց ցավալի» է անվանել։
«Մի քանի տարի առաջ մեր զորամասերում տիրող իրավիճակը լրիվ այլ էր։ Ես կարգադրեցի ուսումնասիրել վիճակը, զեկուցել ինձ եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Երբ մի քանի տարի առաջ ինձ ներկայացրին լուսանկարներ երկրի տարբեր շրջաններում զորամասերից, ես տեսա, որ իրավիճակը չափազանց ցավալի է. կիսաքանդ շենքեր, ոչ պիտանի զորանոցներ։ Բանակի սննդի մատակարարումը շատ ցածր մակարդակի վրա էր։
Այդ պատճառով, ես անմիջապես հրահանգեցի այս ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնել։ Այսօր պաշտպանության նախարարության ղեկավարությունը պատշաճ մակարդակի աշխատանքներ է տանում։ Ինչպես մատակարարման, այնպես էլ՝ ծառայություն տանելու առումով ադրբեջանական բանակը աշխարհի օրինակելիների թվում է», – ասել է Իլհամ Ալիեւը՝ պատմելով նախարար Սաֆար Աբիեւի օրոք բանակում տիրող իրավիճակի մասին։
Նշենք, որ բանակի կարգախոսները Աբիեւի ժամանակներից չեն փոխվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը