Դա իսկական պատերազմի պատճառ է. Չավուշօղլուն՝ Նիդեռլանդների քայլի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Նիդեռլանդների արած քայլը Թուրքիայի հանդեպ իսկական պատերազմի պատճառ է, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
«Դա պատերազմի պատճառ է: Ինչի՞ համար ես սա անում: Խնդիրը ո՞րն է: Մենք ձեր երկրի ներքին հարցերի՞ն ենք խառնվել: Ձեր ռազմական բազա՞ն ենք մտել», - ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ բազմաթիվ եվրոպական երկրներ քննադատում են Նիդեռլանդների քայլը, սակայն չեն համարձակվում բարձրաձայնել այդ մասին:
«Սրանք Նիդեռլանդներին տեր են կանգնում, որովհետև Եվրամիության անդամ են: Բազմաթիվ մարդիկ ինձ զանգահարեցին ու ասացին, որ Նիդեռլանդների քայլն անընդունելի է: Հետո այդ նույն մարդիկ Նիդեռլանդներին աջակցող հայտարարություններ արեցին: Նշանակում է, որ իրենք իրենց կամքով չեն այդպիսի հայտարարություններ անում», - ասել է թուրք նախարարը:
Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների՝ այդ թվում Նիդեռլանդների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:
Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները