Ֆլինը ավելի քան 50 հազար եվրո է ստացել ռուսական կազմակերպություններից
Ռուսաստանի երեք կազմակերպություններ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին ավելի քան հիսուն հազար դոլար են վճարել՝ համագործակցության համար,– գրում է «The Wall Street Journal»-ը։
Ըստ պարբերականի տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերին «Russia Today» տեղեկատվական կազմակերպությունը Ֆլինին է փոխանցել մոտ 33 հազար դոլար՝ Մոսկվայում կոնֆերանսի մասնակցության համար։
Նաեւ հաղորդվում է Ֆլինի համագործակցության մասին «Վոլգա–Դնեպր» կազմակերպության եւ «Կասպերսկիի լաբորատորիաների» ստորաբաժանման հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը չի իմացել Ֆլինի գործունեության մասին՝ ի շահ Թուրքիայի։

















































