Սա իշխանությունների պատկերն է. Արմեն Մարտիրոսյանը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին
Խորը ցավ եմ ապրում, որովհետև իշխանությունը բարոյական նորմի վրայով քայլ կատարեց և այդպիսի անձնավորության մահվան մեջ մեղավոր է, որովհետև բոլորին ակնհայտ էր, որ նրա առողջական վիճակն այնպիսին է, որ չի կարող նման պայմաններում գոյատևել և ստիպված հացադուլ հայտարարեց:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ ««Հաց բերող»-ը հյուծվել էր և այդ հյուծվածությունն ու անառողջ վիճակը բերեց նրան մահվան: Սա իշխանությունների պատկերն է: Իշխանություններն այս ժամանակահատվածում իրականացրեցին, որի արդյունքում մենք ունեցանք այս ցավալի դեպքը: Հազար ափսոս Հաց բերող Արթուրին», -հավելեց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամեն մարդ իր կյանքը չի զոհի իր ընկերների համար¸ մանավանդ՝ էս թվին. Իսպիրյանը՝ «Հաց բերողի» մասին (Տեսանյութ)
«Հաց բերողի» հիշատակին նվիրված ակցիան ավարտվեց. այն լարված անցավ. եղան փոքրիկ բախումներ
«Հաց Բերողի» հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ է ձևավորվել
Հաց բերողին սպանող իշխանությունն իրավունք չունի վերարտադրվելու
Մեղավորի փնտրտուք