«Գլենդել հիլզ»-ից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ փակել են Տիգրան Մեծի պողոտան
«Գլենդել հիլզ» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ քիչ առաջ փակել են Տիգրան Մեծի պողոտան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բնակիչները պահանջում են, որ կառավարությունից իրենց մոտենան պատասխանատուները եւ կոնկրետ պատասխան տան, թե երբ են տալու իրենց հասանելիք բնակարանները, որոնց համար իրենք գումար են վճարել:
Բնակիչներին հաջողվեց մի քանի րոպեով փակել պողոտան, սակայն ոստիկանները նրանց ուով դուրս բերեցին ճանապարհի երթեւեկելի մասից:
Այս պահին ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայի մայթերին երկու կողմից պատ են կազմել:
Հիշեցնենք, որ 2004թ. Երեւանի Բուզանդի, Լալայանց փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդվել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել քաղաքացիների հետ, մինչեւ հիմա փոխհատուցում են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ