«Հաց բերողին» վիրահատում են
Հետք-ը երրեկոյան մոտ խոսել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ իրեն շտապ հոսպիտալացրել են. նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ նրան վիրահատելու են: Ասաց, որ կտրուկ վատացել է ինքնազգացողությունը, և իր հիվանդությունների հետ կապված մի վիրահատություն են անելու: Քիչ առաջ էլ զրուցեցինք մոր՝ տիկին Դոնարայի հետ, ով հայտնեց, որ արդեն կես ժամ է սկսել են վիրահատությունը: Հիշեցնենք, որ Արթուրն օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից 25-օրյա հացադուլից հետո:

















































