Էրդողան. Ֆաշիզմի ոգին համակել է Եվրոպայի փողոցները
Այն մասին, որ ֆաշիզմի ոգին մոլեգնում է եվրոպական երկրների փողոցներում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մարտի 15-ին, հեռուստաալիքներից մեկի եթերից,– հաղորդում է France Presse-ը։
«Եվրոպայի փողոցներում մոլեգնում է ֆաշիզմի ոգին»,– գործակալությունը մեջբերում է թուրքական ղեկավարի խոսքերը։ Բացի այդ Էրդողանը փաստել է, որ ԵՄ–ում աճում է իսլամի նկատմամբ անհանդուրժողականությունն ու թուրքաֆոբիան։
Հիշեցնենք, որ Եվրոպայում նացիզմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը առաջին անգամ չէ, որ հնչում է. այսպես, մարտի 5–ին նա ֆաշիզմի նշաններ էր նշմարել Գերմանիայի գործողություններում, երբ Քյոլնի իշխանությունները թույլ չէին տվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատու Զեյբեկչիին ելույթ ունենալ հայրենակիցների հավաքին։ Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը վրդովեցրել էր գերմանական իշխանություններին՝ բարդացնելով Անկարայի եւ Բեռլինի միջեւ հարաբերությունները։
Նաեւ հիշեցնենք, որ Անկարայի եւ ԵՄ հարաբերությունների վերջին սրացումը տեղի էր ունեցել մարտի 11-ին, Նիդերլանդներում, երբ թույլ չէին տվել վայրէջք կատարել Թուրքիայի ԱԳՆ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի ինքնաթիռին։
Բացի այդ, Ռոտերդամում, Թուրքիայի` ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմե Բեթյուլ Սայան Կայիին թույլ չէին տվել մտնել թուրքական գլխավոր հյուպատոսարան։ Նախարարին թույլ չէին տվել ելույթ ունենալ հայրենակիցների առջեւ՝ նրան ճանաչելով անցանկալի արտասահմանցի։ Դրանից հետո վերջինս հոլանդական իշխանություններին մեղադրել էր դեմոկրատիայի եւ համամարդկային արժեքների ոտնահարման մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով