Վրաստանում ձերբակալվել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության նախկին ղեկավարի որդին
Վրաստանում ձերբակալվել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության նախկին ղեկավար Խատիա Դեկանոիձեի որդին՝ Թոռնիկե Կոպալեիշվիլին։ Այս մասին այսօր, մարտի 14-ին հաղորդել են վրացական ԶԼՄ–ները։
Որպես խափանման միջոց է ընտրվել նախնական կալանքը։ Նրա վերաբերյալ գործը կապված է թմրանյութերի ձեռք բերման եւ անօրինական պահպանման հետ։ Դատարանի նախնական լսումները նշանակված են ապրիլի 12-ին։
Դեկանոիձեն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ թույլ չի տա որ իր հետ՝ կալանքի հետ կապված առեւտուր անեն։ «Ով կփորձի ինձ հետ առեւտուր անել իմ միակ զավակով, իմացեք, չի ստացվի, բացառվում է»,– գրել է նա։
Նոյեմբերի 14-ին Խատիա Դեկանոիձեն հայտարարել է, որ պաշտոնը թողնում է։ Նրա փոխարեն Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը նշանակել է Վադիմ Տրոյանին՝ որպես Ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնակատար։ Նոյեմբերի Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատեց Տրոյանին այդ պաշտոնում՝ ազատելով Դեկանոիձեին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով