ՀՀԿ-ականները զինված հարձակում են գործել Ջրառատում «ՕՐՕ» դաշինքի համակիրների վրա. կան վիրավորներ. նոր մանրամասներ Ուղիղ
Zham.am-ը կապվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանի հետ, որը նոր տեղեկություններ հաղորդեց «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների վերաբերյալ: Ըստ մամլո խոսնակի, Մելիք Մելքոնյանի մոտ առկա է ձախ և աջ նստատեղերի կտրած-ծակած վերք, Արայիկ Մելքոնյանը կոտրվածք է ստացել, իսկ Հակոբ Մելքոնյանն ոտնաթաթի հրազենային վնասվածք:
***
Նոր տեղեկություն Ջրառատ գյուղից, հարձակումը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ՝ 14:30-15:00 սահմաններում:
Երեք վիրավոր տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
***
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
Հավելյալ տեղեկություններ ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնենք հաջորդիվ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի լրատվական ծառայություն


















































Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ