ՌԴ ԱԳՆ. ԵՄ–ի՝ հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը ափսոսանք է առաջացնում
Մինսկի համաձայնագրերը չեն իրականանում Կիեւի մեղքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ–ի որոշումը ափսոսանք է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՏԱՍՍ»–ը։
«ԵՄ խորհրդի որոշումը ափսոսանք է առաջացնում։ Մինսկի համաձայնագրերի հետ կապված դրությունն իսկապես քիչ է փոփոխվել՝ իր պարտականություններն ըստ տվյալ փաստաթղթերի Կիեւի չկատարելու ցանկությամբ»,–ասել է նա։
«Ռուսական պատասխա «ստոպ–լիստ»–ը եւս կշարունակի գործել, բայց դա մեր ընտրությունը չէ», - հավելել է Զախարովան։

















































