Վիճակագրության պետական կոմիտեն խոսել է Ադրբեջանում ինֆլյացիայի մակարդակի մասին
Ինֆլյացիան Ադրբեջանում 2017 թվականի փետրվարին կազմել է 1,6%,- Ինտերֆաքս–Ադրբեջանին հաղորդել են Վիճակագրության պետական կոմիտեից։
«Ինֆլյացիան Ադրբեջանում 2017 թվականի փետրվարին կազմել է 1,6%, ընդ որում պարենային ապրանքները թանկացել են 2,5%, ոչ պարենայինը՝ 0,9%-ով, ծառայությունները ազգաբնակչությանը՝ 1%–ով»,– նշել են Վիճպետկոմիտեում։
Պարենային ապրանքների խմբում թանկացել են բրինձը, ալյուրը, հնդկաձավարը, մակարոնեղենը, տավարի միսը, ոչխարի միսը եւ հավի միսը, ձկնեղենը, երշիկեղենը, կաթնեղենը, կարագն ու բուսական յուղը, շաքարն ու շաքարավազը, թեյը, սուրճը, խնձորը, տանձը, լիմոնը, նարինջը, բանանը, կաղամբը, կանաչեղենը, լոլիկը, վարունգը, կարտոֆիլը, սոխը, սխտորը, գազարը, ալկոհոլային խմիչքները։
Նվազել է միայն ձվի գինը։
Ինֆլյացիայի տարեկան միջին մակարդակը Ադրբեջանում 2016 թվականի տվյալներով կազմել է 12,4%:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով